Հայաստան Քաղաքականություն 

Սառը ցնցում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականի շեմին հայտնված մարզպետները մինչև վերջին պահը հույս ունեին, որ կշարունակեն պաշտոնավարել, քանի որ նոր իշխանությունը «կադրեր չունի», և մարզում լավ ցուցանիշ են արձանագրել:

Ավելին՝ մի շարք մարզպետներ շտապել են Երևան՝ հանդիպելու վարչապետին: Բայց քանի որ քչեր ունեն Փաշինյանի հետ ուղիղ կոնտակտ, ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրել, ով իրենց համար կբարեխոսի:

Մի շարք մարզպետների անգամ թվացել է, թե իրենց հարցերը լուծված են, կշարունակեն աշխատել, սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը՝ բոլոր մարզպետների հրաժարականի մասին, սառը ցնցում է եղել նրանց համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից