Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Մենք չենք դադարեցնում և չենք դանդաղեցնում Հայաստանի հետ համագործակցությունը. ՌԴ ԱԳՆ

analitik.am

Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության գործընթացը չի դանդաղել, բոլոր ֆինանսական, ներդրումային և առևտրային նախագծերն ուժի մեջ են: Այս մասին մայիսի 25-ին, Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը

«Մենք չենք դադարեցնում և չենք դանդաղեցնում Հայաստանի հետ համագործակցությունը: ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ կողմերը հաստատել են, որ ամեն ինչ պահպանվում է: Վեկտորն ու դինամիկան նույնն է»,-ասել է Պանկինը:

«Ես չեմ կարող խոսել հնարավոր նախագծերի սպեցիֆիկայի մասին, սակայն բոլոր նախագծերը, որոնք վերաբերում են ֆինանսական փոխգործակցությանը, առևտրին, ներդրումներին, սեղանի վրա են: Այսինքն, որևէ շեղում չկա»,-հավելել է Լավրովի տեղակալը:

Նույն շարքից