Քաղաքականություն 

Գլխավոր դատախազը 43 միլիոնով առանձնատուն է գնել. Ինչ ունեցվածքի տեր է Արթուր Դավթյանը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի՝ 2017-ին, անհատական բնակելի տուն է ձեռք բերել՝ 43 մլն դրամով, և բացի այդ, օտարել է իրեն պատկանող հողամասերից մեկը 102 հազար 445 դրամով: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա 2017 թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրից:

Գլխավոր դատախազի դրամական միջոցները հարկային տարեսկզբին և տարեվերջին կազմել են 8 մլն դրամ և, փաստորեն, նկատելիորեն նվազել են նախորդ տարիներին ունեցած դրամական միջոցների համեմատ: Դավթյանը, որպես եկամուտ, 2017-ին հայտարարագրել է նաև երկու տարբեր տեղերից ստացված աշխատավարձը կամ դրան հավասարեցված վճարը, որոնցից մեկը կազմում է 13 մլն 773 հազար 883, մյուսը՝ 285 հազար 130 դրամ»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից