Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը փոշմանել է և կարող է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

analitik.am

Վաշինգտոնը բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ բարձր մակարդակով գագաթաժողով անցկացնելու համար, այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք շատ կառուցողական բանակցություններ ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ գագաթաժողով անցկացնելուն վերադառնալու համար, որը, եթե տեղի ունենա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում»,-գրել է Թրամփը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հանդիպման օրը կարող է հետաձգվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը չեղարկել է Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին կայանալիք հանդիպումը:

 

Նույն շարքից