Սպորտ 

Մեսսի, թե՝ Ռոնալդու. Ես ընտրում եմ Մեսսիին. Յոահիմ Լյով

analitik.am

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն իր կարծիքն է ներկայացրել Լեոնել Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի համեմատության մասով.

«Ես ընտրում եմ Մեսսիին: Ռոնալդուն փայլուն է, հիանալի պրոֆեսիոնալ, գոլահար, սակայն Մեսսին ամենաբազմակողմանի զարգացած ֆուտբոլիստն է, որ ես տեսել եմ:

Նա հիանալի թիմային ֆուտբոլիստ է: Վերջին տաս տարում նա յուրաքանչյուր մրցաշրջանում 30-40 գոլային փոխանցում է կատարում և 50 գոլ հեղինակում:

Մեսսին կարողանում է իր ճանապարհին անցնել 8-9 ֆուտբոլիստի, իսկ նրա գոլերը միշտ մնում են հիշողության մեջ»,-ասել է գերմանացին:

Նույն շարքից