Առողջապահություն Հասարակություն Քաղաքականություն 

Դավիթ Մելիք-Նուբարյանը լքում է պաշտոնը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի ընկերներ, գնում եմ արձակուրդ, որից առողջապահության նախարարություն այլևս չեմ վերադառնա։

Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար։

Այս տարիներին առաջնորդվել եմ միայն իմ երազած Հայաստանի առողջապահության համակարգ կերտելու իդեալներով, որոնց մի մասն այլևս երազանք չէ, այլ շոշափելի իրականություն։

Թողնում եմ, մի շարք ներդրման պատրաստ և ըստ իս կարևոր ծրագրեր, որոնք համոզված եմ կյանքի կկոչվեն։ Դրանցից են շուրջ 40.000 շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում ունեցող հիվանդներին դեղորայքով ապահովումը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը, ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման ծրագիրը, բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման մոտեցումները, հոգեբուժության ոլորտում բարեփոխումների փաթեթը, կոլոռեկտալ քաղցկեղի զանգվածային սքրինինգի իրականացման տեսլականը և այլն։

Համոզված եմ, որ իմ սիրելի Հայաստանում ստեղծված դրական ալիքը կտարածվի նաև առողջապահության վրա` եկել է քառապատկված եռանդով աշխատելու ժամանակը։

Մեր ընտանիքը հարյուրամյակներ անձնվիրաբար ծառայել է և շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

 

Նույն շարքից