Հասարակություն 

Հրաձգություն՝ Մարսելում. Զոհեր կան

analitik.am

Այս գիշեր Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Figaro-ն՝ հավելելով, որ զոհվել է 2 մարդ:

Հայտնվում է, որ զոհերը մոտ 30 տարեկան տղամարդիկ են, որոնց գնդակահարել են, ամենայն հավանականությամբ, Կալաշնիկովի ինքնաձիգից:

Թերթի տեղեկություններով, այս կերպ ինչ-որ մարդիկ հաշիվներ են մաքրել զոհերի հետ: Պաշտոնական տեղեկություններ պատճառների մասին չկան:

 

Նույն շարքից