Հասարակություն Ֆեյսբուք 

Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել. Հրաչ Մուրադյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Հրաչ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ներողամիտ եղեք, որ Ձեզ չեմ դիմում տեսաուղերձով կամ Live (Լայվ)-ով ու ընտրում եմ գրելու տարբերակը:
Պրն. Վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս Հայաստանում առկա բազմաթիվ սոցիալական պրոբլեմների մի մասը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։ Հորդորում եմ Կիսաբաց Լուսամուտների հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում և ոչ մշակութային։ Մենք մշակութային կարող ենք դառնալ Ձեր պատկերացրած ՍԻՐՈ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ երկիր դառնալուց հետո միայն։ Կիսաբաց Լուսամուտները պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի` քաղաքացու կյանքի մասին։
Շարունակենք կատարել մեր աշխատանքն ու ծառայել մեր երկրին: Ձեզ ու մեզ հաջողություն այդ գործում:

Հ.գ. Վերջին 8 տարին Հայաստանի քաղաքացիներին մեր ծրագրի շրջանակներում բարերարների կողմից ցուցաբերված ահռելի սոցիալական աջակցության մասին հիմա կլռեմ: Այդ մասին կխոսենք Ձեր կառավարած Հայաստանի 8-րդ տարին ամփոփելուց հետո միայն։
Հ.Գ. 2 Դժվարությամբ եմ պատկերացնում, որ, օրինակ, ՌԴ-ում Պուտինը կարող է խոսել Пусть Говорят-ը կամ ԱՄՆ-ում Թրամփը` Ջերի Սպրինգերի շոուն փակելու մասին։

Հ.Գ. 3
ՀՀ Սահմանադրություն

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Նույն շարքից