Հասարակություն Պատահարներ 

Ինքնասպանության փորձ՝ Դավիթաշենի կամրջից

analitik.am

Մայիսի 25-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները կանխել են քաղաքացի Մ.-ի (ազգանունը չի հաջողվել պարզել, ծնվել է 1969թ.) ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն և ուղեկցել վերջինիս իր տուն:

Նույն շարքից