Հասարակություն Պատահարներ 

Փլուզվել է նախկին շրջկոմի շենքի պատը. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

analitik.am

Մայիսի 26-ին, ժամը 10:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիսական փողոցի թիվ 42 հասցեում գտնվող նախկին շրջկոմի շենքի պատը փլուզվել է՝ վնասելով հարևան շինության պատը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է պատը՝ մոտ 8 քմ, ինչի հետևանքով վնասվել է թիվ 42/1 տանը կից ծածկը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից