Հասարակություն 

Տարոն Մարգարյանը՝ իր հրաժարականի պահանջի և Յունիգրաֆի հետ կապված բացահայտումների մասին

analitik.am

«Մեր թիմը պատրաստ է աշխատել»,-այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին և հավելելով, որ ինքն ու իր թիմը շարունակելու են աշխատել, իրականացնել ծրագրերը. «Մենք ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքը, խոսում մեր անելիքների մասին, իսկ թե հետագայում ինչ կլինի, կխոսենք այն ժամանակ, երբ լինի»:

Մարգարյանն ասաց, որ հրաժարական չի տալու. «Մենք ստացել ենք մեր  բնակչության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչների կողմից, և մենք շարունակում ենք կյանքի կոչել այդ ծրագրերը»:
Անդրադառնալով Յունիգրաֆ ընկերության հետ կապված պատմությանը՝ Մարգարյանը նշեց, որ նշյալ ընկերությունը բաց ընթացակարգով մասնակցել է մրցույթին, որին կարող էին մասնակցել բոլորը. «Այդ ընկերությունը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքում: Բացահայտումների մասով իրավապահ մարմիններն են աշխատանք տանում: Դա այդ կազմակերպության պատասխանատվությունն է: Մեր կողմից վերահսկողությունն ամբողջությամբ իրականացվել է»:

 

Նույն շարքից