Ռազմական 

Գեներալ-լեյտենանտ Մնացականյանը շնորհավորել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին

analitik.am

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի շնորհավորական ուղերձը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ

Հարգարժան Արտակ Մաթևոսի.

Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի  և անձամբ իմ անունից սրտանց  շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք կներդնեք Ձեր ողջ ծառայողական փորձն ու ռազմագիտական ներուժը հայկական բանակի մարտունակությունն էլ ավելի կատարելագործելու և Հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջադրված նպատակներին հասնելու գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի:

 

Հարգանքով՝

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,

գեներալ-լեյտենանտ            Լ. Մնացականյան

Նույն շարքից