Analitik.am-ի ընթերցողներից Գարիկ Ղազարյանը, ով երկար տարիներ աշխատել է բանկային համակարգում, բաց նամակ է ուղարկել մեր խմբագրություն: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Կոչ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Յուրիի Ջավադյանին, ով բազմիցս նշել է, թե իրենք լավ են աշխատում և պաշտոնաթողության խնդիր չի տեսնում: Այդ դեպքում ինչպես է ստացվում , որ Ձեր պաշտոնավարման ժամանակ օր օրի սնկի պես աճում են «Սև վարկատուները»: Սոցցանցերում հազարավոր գրառումներ կտեսնեք` Շտապ գումար, մինչև 4 000 000 ՀՀ դրամ վարկ հաշված րոպեներում, վարկ սև ցուցակում գտնվողներին և այլն, որոնց նպատակն է թիրախավորել անգիտակից կամ շատ կարիքավոր մարդկանց և ստիպել նրանց տարատեսակ ծառայություններից օգտվել` հատկապես ապառիկ գործարքների միջոցով, և խելքից դուրս վճարներ պահանջել մինչև անգամ 40-50%-ի հասնող դրույքաչափով, ինչն էլ մեծ վտանգ է ՀՀ քաղաքացիների ֆինանսական բարելավման համար: Չէ՞ որ պարզից էլ պարզ է ` Դուք դա գիտեք, Ձեր թիմը լավ գիտի դրա մասին, որ խոշոր խանութների հետ պայմանագրեր են կնքում և իբր թե ապրանքը չեն ուզում, գումար են տալիս... Ինչո՞ւ չեք հրահանգում փակել այդ «Հիմնարկները»: Դեռ չեմ ասում այն մասին, որ տարիներ շարունակ պետության կողմից սուբսիդավորվող հատկապես գյուղացիական վարկերը տրամադրվել են ոչ համաչափ և ոչ նպատակային՝ ծանոթ- բարեկամսկզբունքով: Եթե տեղյակ չեք, ապա դա նույնպես Ձեր խնդիրն է... Միանշանակ պետք է հրաժարական տաք, քանի որ Ձեր գործը միայն և միայն նպաստելն է ՀՀ քաղաքացու վարկային բեռի ավելացմանը, ֆինանսական անկայունությանը և ինքնագնահատականի իջեցմանը... »