Հասարակություն Պատահարներ 

Ինքնասպանության փորձ՝ Հաղթանակի կամրջից

analitik.am

Մայիսի 27-ին, ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ կանխել են Ա. Ե.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Նույն շարքից