Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական ավտովթար Լոռիում. Կա զոհ և վիրավորներ

analitik.am

Երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19: 30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Հրայր Թովմասյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 880 համարանիշի ավտոմեքենայով Նորաշեն-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Թովմասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Կարեն Քոչարյանը, Լոռու մարզի Կողես գյուղի բնակիչ, 27-ամյա Արեն Մամաջանյանը և Տաշիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Վալերի Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Ավետիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Ֆիլիպ Նազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ոստիկանության Տաշիրի բաժնի պարեկապահակային ծառայության ջոկում՝ որպես հրամանատար, վիրավորներից Կ. Քոչարյանն աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասում, Ա. Մամաջանյանն աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրում, իսկ Վ. Գասպարյանն աշխատում է ոտիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր:

Մանրամասները ՝  shamshyan.com - ում

Նույն շարքից