Ռազմական Քաղաքականություն 

Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարության  N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով մայիսի 26-ի  ժամը 13:00-ի սահմաններում հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտե

Նույն շարքից