Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը բավականին երկար ծնկած էր Հովհաննես Թումանյանի շիրիմի մոտ

analitik.am

«Հովհաննես Թումանյան անուն ազգանունն ինքը ստեղծագործություն է և մեր ժողովրդի գիտակցության ամենաբարձր կետերից մեկը»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Վրաստանում այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու երկար ծնկած մնաց Հովհաննես Թումանյանի շիրիմի մոտ:

Խոսելով կայացած հանդիպումների մասին՝ Փաշինյանը նշեց, որ շատ լավ է գնահատում դրանք՝  հավելելով, որ սա առաջին այցն էր, որն ունեցավ ճանաչողական նշանակություն. «Ես կարող եմ ասել, որ ի դեմս Վրաստանի վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի  ձեռք բերեցի լավ բարեկամներ և համոզված եմ, որ մեր երկրների հարաբերությունները կզարգանան այդ բարեկամությանը համահունչ»:

Հարցին, թե Լարսի անցակետի այլընտրանքի թեման արդյո՞ք քննարկվել է, Փաշինյանն ասաց, որ բոլոր հարցերը քննարկվել են և բոլոր հարցերով էլ կշարունակվեն աշխատանքները:

Նույն շարքից