Իրավական 

Մարինա Պողոսյանն արդարացվեց

analitik.am

Քիչ առաջ, Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդարացրեց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին։ Այս մասին Analitik.am-ին հայտնեց Մարինա Պողոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Նշենք, որ Մարինա Պողոսյանը   մեղադրվում էր ուրիշի գույքն անհատույց շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ճանաչեց և հռչակեց Մարինա Պողոսյանի անմեղությունը և վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Նշենք, որ Մարինա Պողոսյանը բազմաթիվ անգամներ խոսել էր այն մասին, որ իր նկատմամբ հարուցվել է ապօրինի քրեական գործ՝ պայմանավորված իր իրավապաշտպան գործունեությամբ:

Նույն շարքից