Հասարակություն 

Հատուկ չվերթով Սիրիայից էվակուացվել են Ռուսաստանի ու ԱՊՀ քաղաքացիներ. Տեսանյութ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հատուկ չվերթով Սիրիայի ռազմական գործողությունների գոտուց էվակուացրել է Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների քաղաքացիներին:

 

Հատուկ չվերթով Մոսկվա են էվակուացվել 35 ուղեւորներ, որոնցից 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, իցկ մյուսները՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Սիրիայի ու Բելոռուսի քաղաքացիներ: Նրանք էվակուացվել են Սիրիայի Լաթաքիայի շրջանից, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում:

 

Միաժամանակ ռուսական ինքնաթիռը Սիրիա է հասցրել հերթական հումանիտար օգնությունը՝ մանկական սնունդ, շաքարավազ, պահածոյացված կանթնամթերք ու մսամթերք ու առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը Սիրիային է տրամադրել ավելի քան 1,5 հազար տոննա հումանիտար օգություն:

 

Նույն շարքից