Միջազգային 

Վրաստանում այսօր կկայանա նորընտիր նախագահի երդմնակալությունը

analitik.am

Վրաստանի շարքային քաղաքացիները հնարավորություն չեն ունենա մասնակցել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, կիրակի հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, հաղորդում է INTERFAX-ը:

Նա նշել է, որ  երդմնակալության արարողությունը «շատ համեստ» է անցկացվելու,  Թբիլիսիի խորհրդարանի հին շենքի բակում: «Այդ տարածքը սահմանափակ է, ուստի քաղաքացիների մուտքն այնտեղ չի թույլատրվի»,- ասել է փոխխոսնակը` ավելցնելով, որ քաղաքացիներն արարողությանը կարող են հետեւել հեռուստատեսությամբ: 

Նույն շարքից