Միջազգային 

Պուտինը ԱՊՀ-ի ղեկավարների հետ հանդիպմանը արծարծել Է Ուկրաինայի թեման

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ղեկավարների հետ կայացած հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, արծարծել Է Ուկրաինայի թեման: Ինչպես տեղեկացնում են  Կրեմլի մամուլի ծառայությունից, նա ասել Է, թե Ուկրաինայի իրադրության գլխավոր պատճառը անպատասխանատու քաղաքականությունն Է:

 

«Ես չգիտեմ՝ որքանով Է իրատեսական Ուկրաինային նվիրված «Ժնև-2»-ը, սակայն, երկխոսությունից բացի, ճգնաժամի երկարաժամկետ լուծման այլ ուղի գոյություն չունի»,-նշել Է Պուտինը:  

 

«Մեր հարևանի՝ եղբայրական Ուկրաինայի օրինակն ակնառու կերպով ցույց Է տալիս, որ անպատասխանատու քաղաքականությունը շատ դժբախտություններ ու կորուստներ Է բերում»,-ասել Է նա:

 

Պուտինը հավելել Է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով հազարավոր մարդիկ զրկվել են խաղաղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից: «Մեզ համար, իհարկե, միևնույնը չԷ այն ամենը, ինչ տեղի Է ունենում Ուկրաինայում»,-ընդգծել Է նա:

 

Նախագահը հիշեցրել Է, որ նախօրյակին ինքը զրույց Է ունեցել ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալթերի հետ: «Մենք մտադիր ենք գործել այդ պայմանավորվածույթունների շրջանակներում, նախանշված են Ուկրաինայի իրադրության լիցքաթափման նպատակով ԵԱՀԿ-ի ջանքերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ քայլեր, նախևառաջ Կիևի ներկայիս իշխանությունների ու Ուկրաինայի հարավարևելյան տարածաշրջանների ներկայացուցիչների միջև ուղղակի երկխոսության կարգավորման հաշվին»,-ընդգծել Է Պուտինը:

 

Նույն շարքից