Քաղաքականություն 

Հայաստանը չպետք է հապաղի Մաքսային միությանն անդամակցելու հարցում. Շ. Քոչարյան

analitik.am

Հայաստանը չպետք է հապաղի Մաքսային միությանն անդամակցելու հարցում, հունվարի 30-ին կառավարության նիստից հետո  լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա՝ ՄՄ-ին անդամակցումը հարկավոր է ավարտին հասցնել 2014թ. ընթացքում, որպեսզի 2015-ի հունվարից Եվրասիական միության մաս կազմենք:

 «Այդ պատճառով ՄՄ-ին միանալու աշխատանքը պետք է կատարենք սեղմ ժամկետներում, իհարկե՝ ոչ որակի հաշվին: Պատճառն այն է, որ 2015-ի հունվարից եւ Մաքսային միությունը, եւ Միասնական տնտեսական տարածքը Եվրասիական միության բաղադրյալ մաս կդառնան: Իսկ մեր նպատակն այդ միությանն անդամակցելն է: Պետության նման մտադրությունը Սերժ Սարգսյանը հնչեցրել էր 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում», – ասել է Քոչարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄՄ-ին անդամակցելու նախապատրաստական աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ մայիս:

Նույն շարքից