Միջազգային 

«Իսլամական պետություն» խմբավորման անդամների թիվը գերազանցել է 80 հազարը

analitik.am

Սիրիայում ամենամեծաքանակ զինված խմբավորումը դարձել է «Իսլամական պետությունը»: Այսպիսի եզրակացության են եկել «Ալ-Մայադին» հեռուստաալիքի վերլուծաբանները:

Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ ծայրահեղական խմբավորումն իր շարքերում հաշվում է ավելի քան 50 հազար զինյալ, ևս 30 հազարը կռվում են հարևան Իրաքում:

Այլ ընդդդիմադիր խմբավորումների անդամները գնալով ավելի հաճախ են անցնում նրա կողմը: Միայն հուլիսին զինյալների շարքեր է անդամագրվել 800 ընդդիմադիր և 1 100 օտարերկրացի վարձկան: Բացի դրանից՝ ռազմական պատրաստվածություն է անցել ևս 6 300 նորակոչիկ: Նրանց 80%-ը սիրիացիներ են, մնացածները՝ օտարերկրացիներ:

Նույն շարքից