Միջազգային 

Պուտինն ու Պորոշենկոն միմյանց ձեռք են սեղմել

analitik.am

ՌԴ և Ուկրաինայի նախագահները բարևել են միմյանց Մինսկում ընթացող բանակցություններից առաջ: Ինչպես հայտնում է  РИА Новости-ն Պուտինը և Պորոշենկոն միմյանց ձեռք են սեղմել՝ Անկախության պալատում լուսանկարվելու ընթացքում:


Պուտինի և Պորոշենկոյի առաջին հանդիպումը կայացել էր հունիսի սկզբին՝ Ֆրանսիայում: 


Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Մինսկում ընթանում է Մաքսային Միության անդամ երկրների և Ուկրաինայի նախագահների ու ԵՄ ներկայացուցիչների միջև  հանդիպում: ԵՄ-ի կողմից հանդիպմանը ներկայացել է Եվրամիության անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշտոնը, էնեևգետիկայի հարցերով պատասխանատու Գյունտեր Էտտինգերը և առևտրի հարցերով պատասխանատու Կարլա դե Գյուխտան: Սպասվում է, որ հանդիպման հիմնական թեման լինելու է Ուկրաինայի արևելքում ընթացող կոնֆլիկտը:

Նույն շարքից