Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշում է ընդունել Գերագույն ռադան արտահերթ լուծարելու մասին: Այս մասին երկրի նախագահը գրել է իր թվիթերյան էջում:
«Թանկագին հայրենակիցներ: Ես որոշել եմ արտահերթ դադարեցնել 7-րդ գումարման Գերագույն ռադայի լիազորությունները»,- գրել է նա:
Ավելի վաղ Պորոշենկոյի խորհրդական Օլեգ Մեդվեդևը հայտնել էր, որ սպառվում է նոր կոալիցիայի ձևավորման 30-օրյա ժամկետը, և նախագահը խորհրդարանը ցրելու և Ռադայի արտահերթ ընտրություններ հայտարարելու օրինական հիմք ունի: