Միջազգային 

Պյոտր Պորոշենկոն կոչ է արել Մինսկի հանդիպման մասնակիցներին ընդունել իր խաղաղ կարգավորման պլանը

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել Մինսկի հանդիպման մասնակիցներին ընդունել իր խաղաղ կարգավորման պլանը Դոնբասում իրավիճակի կայունացման հարցում:

Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ի թղթակիցը, այս մասին Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինա-ԵՄ-«Եվրասիական եռյակ» (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) ձևաչափով հանդիպման ընթացքում:

«Ես համոզված եմ, որ այդ պլանը այսօր էլ արդիական է և արյունահեղությունը դադարեցնելու ու Դոնբասի հետկոնֆլիկտային վերականգնումն ապահովելու միակ հնարավոր գործիքն է: Դրա հետ կապված՝ ես կոչ եմ անում այսօրվա հանդիպման բոլոր մասնակիցներին քննարկել ու հնարավորության դեպքում ընդունել այդ պլանը՝ որպես Դոնբասում իրավիճակի կարգավորման հիմք»,- ասել է Պորոշենկոն:

Ինչպես հայտնի է, Մինսկի հանդիպմանը ներկա են Պորոշենկոն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը ներկա է նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը, եվրահանձնակատարներ Գյունտեր Էթինգերն ու Կառլ Դե Գուխտը:

Հանդիպմանը կողմերը մտադիր են համաձայնության գալ Դոնբասում ռազմական կոնֆլիկտի լուծման հարցում:

Նույն շարքից