Միջազգային 

Հոկտեմբերի 10-ին նախատեսվում է լուծել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը. Նազարբաև

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ղազախ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Մաքսային միության երկրների ղեկավարների, Ուկրաինայի նախագահի և ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ Մինսկում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները, հաղորդում է Tengrinews.kz-ը:

 

Մասնավորապես, Նազարբաևը տեղեկացրել է, որ գագաթաժողովի շրջանակներում ՄՄ երկրների ղեկավարները առանձին հանդիպում են ունեցել: Որոշում է ընդունվել, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ տեղի կունենան, որի շրջանակներում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը:

 

Ղազախստանի ղեկավարը նաև պատմել է, որ գագաթաժողովի թեմաներից մեկը եղել է Ուկրաինայի՝ ԵՄ ասոցացման հարցը, և հավելել, որ գագաթաժողովին մասնակցող ԵՄ ներկայացուցիչների առջև հարց է դրվել՝ ինչպես անել, որ Ուկրաինայի ԵՄ ասոցացումը չվնասի այն երկրներին, որոնք առևտուր են անում Ուկրաինայի հետ:

 

«Նման հնարավորություններ կան, ինչպես ես հասկացա, լսելով բոլոր կողմերին: Ուստի մենք որոշեցինք աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի դրանով, և եթե պետք լինի, փոփոխություններ կմտցնի Ումրաինա-ԵՄ պայմանավորվածություններում»,-ասել է Նազարբաևը:

 

Նույն շարքից