Քաղաքականություն 

Կառավարության ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական. Հովիկ Աբրահամյան

analitik.am

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության հերթական նիստին անդրադարձավ նոր կառավարության կազմի վերջնական ձևավորմանը և շնորհավորեց բոլոր անդամներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

«Մենք արդեն աշխատում ենք կառավարության ծրագրի վրա, որը, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովին պետք է ներկայացնենք քսան օրվա ընթացքում: Նոր ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ: Արդեն քննարկումները սկսվել են, Արմեն Գևորգյանը քննարկման արդյունքների մասին պարբերաբար զեկուցում է: Կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է լինելու ծրագրի կատարման ու արդյունավետության համար»,-ասաց նա: 

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ կառավարության այն անդամը, որը չի կատարի ծրագիրը, ճանապարհները կբաժանվեն:

Նույն շարքից