Քաղաքականություն 

Արամ Հարությունյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ, Ռուբիկ Արբահամյանը` Արարատի

analitik.am

Կառավարության որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, իսկ նրա փոխարեն նշանակվեց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:

 

Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նրա ներկայացրած մեկ այլ որոշմամբ Արարատի մարպետ նշանակվեց Ռուբիկ Աբրահամյանը:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց երկու մարզպետներին էլ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նա, անդրադառնալով Արարատի նոր մազպետի և իր ազգանուններին, նշեց. «Ինձ բարեկամ չի, ասեմ իմանաք»:

Նույն շարքից