Քաղաքականություն 

Պետք է Ռուսաստանի վրա ճնշում գործադրվի. Պենտագոն

analitik.am

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը և նրա վրացի գործընկեր Իրակլի Ալասանիան Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկել են «Ռուսաստանի վրա ճնշման» անհրաժեշտությունը՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը:

 

«Նրանք քննարկել են Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը, դիտարկել են տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների ջանքերը՝ միջազգային պարտավորությունների ամրապնդման և Մոսկվայի վրա դիվանագիտական և տնտեսական ճնշման շարունակության ուղղությամբ»,- ասված է Պենտագոնի հաղորդագրության մեջ:

 

Հեյգելը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարարին Աֆղանստանում միջազգային ուժերի գործողություններին այդ երկրի մասնակցության համար։

Նույն շարքից