Քաղաքականություն 

Շնորհավո՛ր եռատոնդ, Հայրենիք. Խաչիկ Ասրյան

analitik.am

Արցախյան փառավոր հերոսամարտում հաղթանակած հերոսական հայ ժողովուրդ.


       Մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և դարավոր աղետների ու փառապսակ հաղթանակների միջով անցած հայրենատեր հայ ժողովրդին` անչափ նշանակալից եռատոնի կապակցությամբ և իմ մաղթանքներն եմ հղում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր հայորդիներին՝ ցանկանալով խաղաղություն, ուժ և միասնություն:


        Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմի գողգոթայով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:


         Մենք հպարտ ենք, որ չնայած թշնամու ահռելի կուտակումներին, 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց անառիկ բերդաքաղաք Շուշին:


         Խոնարհում ու փառք՝ Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին ու մարտում հերոսաբար ընկած մարտիրոսվածներին:


        Փառք ու պատիվ՝ Հայոց Ազգային Բանակի  կազմավորման ակունքներում  կանգնած հայկական կամավորական ջոկատների հերոս երկրապահներին, որոնք անզեն ու անպատրաստ, սակայն ոգով արի ու հայրենատեր, առաջինը ոտքի ելան հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար:    

 

        Փառք ու պատիվ՝ մայիսի 9-ին ստեղծված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին ու նրա քաջարի հրամանատարներին՝ թվացյալ խաղաղության այս օրերին բազում հակասությունների մեջ Արցախն անխոցելի պահելու, դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը հպարտությամբ սերունդներին փոխանցելու համար:


        Փառք ու պատիվ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին:


        Խոնարհում քեզ՝ Եռաբլուր, եռատոնդ հավերժության ջահն է քո:


        Խոնարհում Ձեզ՝ հայոց մայրեր, Դուք արծիվ որդիներ եք հայրենիքին նվիրել:


        Շնորհավո՛ր տոնդ, Հայրենիք, թող խաղաղությամբ բացվեն գալիք լուսաբացներդ մինչև հավերժություն...

 

 

 

 

     «Հայոց Արծիվները» հայրենասիրական հասարակական

կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան

Նույն շարքից