Քաղաքականություն 

Նախագահի հրամանագրերով մի խումբ ազատամարտիկների և զինծառայողների պետական պարգևներ են շնորհվել

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պետական պարգևներ են շնորհվել մի խումբ ազատամարտիկների և զինծառայողների:


Ինչպես analitik.am-ին  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Երկրապահի օրվա կապակցությամբ Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել ազատամարտիկներ Բորիկ Ավագյանը, Դավիթ Ավետիսյանը, Մուրադ Բալասանյանը, Աղվան Գրիգորյանը, Գագիկ Դավթյանը, Զավեն Էվոյանը, Գուրգեն Թադևոսյանը, Աշոտ Կարապետյանը, Սերժիկ Հայրապետյանը, Արայիկ Հարությունյանը, Բագրատ Հովհաննիսյանը, Դավիթ Ղահրամանյանը, Արտյոմ Մանուկյանը, Հենրիկ Մինասյանը, Մանվել Մինասյանը, Գրիշա Միրզոյանը, Ռուբեն Նազարեթյանը, Արամ Ներսիսյանը, Լևոն Պետրոսյանը, Վարդան Պետրոսյանը, Արմեն Սեդրակյանը:

 

Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով` Շուշիի ազատագրման օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Արիության և Մարտական ծառայության մեդալներով են պարգևատրվել մի շարք զորամասերի զինծառայողներ. Արիության մեդալով պարգևատրվել են փոխգնդապետ Անդրանիկ Ավագիմյանը, մայոր Կարեն Ավետիսյանը, ավագ ենթասպա Արայիկ Գալստյանը, փոխ¬գնդապետ Վրեժ Գրիգորյանը, գնդապետ Դավիթ Դավթյանը, մայոր Գագիկ Հակոբջանյանը:

 

Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են մայոր Ալեքսանդր Ալլահվերդյանը, ավագ ենթասպա Էրիկ Աղաբեկյանը, ավագ լեյտենանտ Դավիթ Առաքելյանը, մայոր Ռաֆիկ Արզումանյանը, կապիտան Էդուարդ Բաբայանը, կապիտան Վարուժան Բաբայանը, կապիտան Արայիկ Բարսեղյանը, լեյտենանտ Արգիշտի Գաբոյանը, մայոր Արմեն Գրիգորյանը, ավագ լեյտենանտ Մերուժան Դավթյանը, փոխգնդապետ Դավիթ Դեմիրճյանը, ավագ լեյտենանտ Էդիկ Կարապետյանը, մայոր Արմեն Հակոբյանը, մայոր Էդուարդ Հակոբյանը, բժշկական ծառայության կապիտան Վահե Հարությունյանը, փոխգնդապետ Վարդան Հարությունյանը, կապիտան Վրեժ Ղահրամանյանը, մայոր Սուրիկ Մինասյանը, ավագ սերժանտ Կարեն Մկրտչյանը, մայոր Երվանդ Մովսիսյանը, սերժանտ Վարդան Պատվականյանը, մայոր Ռուբեն Պետրոսյանը, ավագ լեյտենանտ Գեորգի Պողոսյանը, մայոր Մխիթար Պողոսյանը, ավագ լեյտենանտ Էրիկ Սաղյանը, կապիտան Մանվել Սարգսյանը, կապիտան Արմենակ Սուքիասյանը, սերժանտ Նարեկ Վասիլյանը, շարքային Տիգրան Վարդանյանը, ավագ ենթասպա Մհեր Քոչարյանը և փոխգնդապետ Էմին Օհանյանը:

Նույն շարքից