Քաղաքականություն 

Բակո Սահակյանը Եռատոնի առթիվ պետական պարգևներ է հանձնել մի խումբ երախտավորների

analitik.am

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, ԼՂՀ  Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ երախտավորների:

 

Իր խոսքում Նախագահն ընդգծել է, որ մայիսի 9-ը յուրահատուկ տոն է, որն ունի եւ ազգային, եւ համամարդկային խոր իմաստ՝ խորհրդանշելով, առաջին հերթին, ժողովրդի անձնվիրությունը, հայրենասիրությունը, կյանքի եւ բարության հաղթանակը:

 

Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:

Նույն շարքից