Քաղաքականություն 

Երկրապահը մեր հզոր բանակի հիմքն է. Հովիկ Աբրահամյան

analitik.am

Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: 

Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշակոթողին: 

Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր երկրապահներին՝ տոնական օրվա կապակցությամբ և նշել. «Երկրապահը մեր երկրի ու ժողովրդի համար մեծ արժեք է, մեր հզոր բանակի հիմքն է: Խոնարհվում եմ մեր բոլոր այն հայրենակիցների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն Արցախի ազատագրման և մեր պետության հզորացման»: 

Այնուհետև վարչապետը մասնակցել է Երկրապահի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, որի ընթացքում մի խումբ երկրապահների պարգևատրել է անվանական հուշանվերներով: 
Իր հերթին, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը վարչապետ Աբրահամյանին պարգևատրել է սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շքանշանով: 

Նույն շարքից