Քաղաքականություն 

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ Է անցկացնում Կիևի իշխանությունների ներկայացուցիչների հետ

analitik.am

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը մայիսի 8-ին այցով ժամանել Է Կիև և արդեն հանդիպումներ Է անցկացնում Կիևի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է analitik.am-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ուկրաինայում ԵԱՀԿ-ի ներկայացուցչությունում:

 

«Հանդիպումների մակարդակը առնվազն արտաքին գործերի նախարարն Է»,-նշել են ներկայացուցչությունում՝ չճշտելով բանակցությունների այլ մանրամասներ: 

 

Սպասվում Է, որ այցի ընթացքում Զանիերը կքննարկի ՈՒկրաինայի իրադրության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որն առաջարկել Է ԵԱՀԿ-ն: ԵԱՀԿ-ին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Իգոր Պրոկոպչուկը հայտնել Է, որ «ճանապարհի քարտեզը» Կիևի իշխանություններին կներկայացվի մինչև օրվա վերջը:

 

«Այսօր այդ ծրագիրը ներկայացվելու և քննարկվելու Է Կիևում,-ասել Է Պրոկոպչուկը:-Կարծում եմ, որ այդ քննարկման արդյունքում ավելի հստակ ըմբռնում կլինի»: «Ճանապարհի քարտեզն» առաջարկել Է շվեյցարական կողմը,-նշել Է նա:-Առանձին տարրեր կարող են հետաքրքրական լինել, մյուսները շտկում կպահանջեն»:

 

Դիվանագետի խոսքով՝ ուկրաինական կողմը դեռ փաստաթղթի պատրաստման փուլում Է ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիային փոխանցել իր առաջարկները:

 

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Կիև կավարտվի մայիսի 9-ին:

 

Նույն շարքից