Միջազգային 

Պորոշենկոն ԵՄ-ից Ռուսաստանի գործողություններին համարժեք պատասխան է ակնկալում

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Եվրախորհրդի նախագահ Գերման վան Ռոմպեյը Եվրախորհրդի արտահերթ նիստից առաջ համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները, հաղորդում է UNIAN-ը:

Պորոշենկոն բարձր է գնահատել ԵՄ-ի անփոխարինելի աջակցությունը եւ համերաշխությունը Ուկրաինային եւ ընդգծել, որ Ուկրաինայի եւ ԵՄ-ի համատեղ ուժերի ու նեղ համակարգման կարեւորությունը Դոնեցկում եւ Լուգանսկում  աշխարհազորայինների դիմադրության եւ Դոնբասում խաղաղություն հաստատման գործում:

Պորոշենկոյի կարծիքով, «Ռուսական զորքերի ներանցումը Ուկրաինայի տարածք ԵՄ-ի կողմից ադեկվատ պատասխան է պահանջում»:

Ուկրաինայի նախագահը նաեւ ԵՄ-ի անդամ-պետություններից ռազմատեխնիկական օգնություն է խնդրել:

Նույն շարքից