Միջազգային 

Իրանի նախագահը քննադատել է ԱՄՆ պատժամիջոցները

analitik.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները իր ժողովրդի նկատմամբ ագրեսիայի դրսեւերում են եւ խոստացել, որ իր վարչակազմը «խստորեն հանդես կգա բոլոր նրանց դեմ, ովքեր արգելքներ են սահմանել Իրանի նկատմամբ», փոխանցում է FARS գործակալությունը:

Ուրբաթ հայտնի է դարձել, որ ամերիկյան իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել 25 ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ իրանական ատոմային ծրագրին օժանդակելու մեջ կասկածվող տրանսպորտային ընկերություններ, ավիաընկերությունները եւ 6 բանկ: Վաշինգթոնը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների ցուցակում հայտնվածները խախտել են Իրանի նկատմամբ գործող սահմանափակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից իրանական մի շարք ձեռնարկությունների դեմ սահմանված նոր պատժամիջոցները՝ Ռոհանին հայտարարել է, որ իր վարչակազմը «նոր պատժամիջոցների հետեւանքերի հաղթահարման ճանապարհին մտադիր չէ կորցնել եւ ոչ մի րոպե»:

ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Արեւմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են ատոմային զենքի մշակման փորձերի մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ իր ատոմային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի՝ էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի բավարարմանը:

Նույն շարքից