Բիզնես Հասարակություն 

Հայազգի 10 միլիարդատերերն՝ ըստ Forbes.am-ի

analitik.am

Forbes-ի վարկանիշներում առայժմ հայաստանաբնակ միլիարդատերեր չկան, սակայն ներկայացված են հայազգի միլիարդատերեր, ովքեր ապրում են այլ երկրներում: «Forbes Հայաստանը» նախատեսում է պարբերաբար անդրադառնալ մեր հայրենակիցներին եւ վերջիններիս գործունեությանը, իսկ մինչ այդ ներկայացնում ենք նրանց համառոտ պորտֆելները 2013թ նոյեմբերի դրությամբ բացառապես Forbes Inc.-ի աղբյուրներով՝ ըստ կարողության նվազման հերթականության:

1. Սամվել Կարապետյան-47 տարեկան, զուտ կապիտալը՝ ՝ 3,8 մլրդ ԱՄՆ դոլար (2013 թ. մարտի դրությամբ)

2. Քըրք Քըրքորյան-96 տարեկան, զուտ կապիտալը՝ 3,3 մլրդ ԱՄՆ դոլար

3. Դանիել Խաչատուրով-41 տարեկան, զուտ կապիտալը՝ 2,4 մլրդ ԱՄՆ դոլար

4. Էդուարդո Էռնեկյան-81 տարեկան, զուտ կապիտալը՝ 1,8 մլրդ ԱՄՆ դոլար

5. Նիկոլայ Սարկիսով-44 տարեկան, զուտ կապիտալը՝ 1,35 մլրդ ԱՄՆ դոլար

6. Սերգեյ Սարկիսով-53 տարեկան, զուտ կապիտալը՝ 1,35 մլրդ ԱՄՆ դոլար

7. Ալբերտ Ավդոլյան-42 տարեկան, զուտ կապիտալը՝ 0,70 մլրդ ԱՄՆ դոլար

8. Օլեգ Մկրտչյան-47 տարեկան, զուտ կապիտալը՝ 0,584 մլրդ ԱՄՆ դոլար

9. Վաչե Մանուկյան-68 տարեկան, զուտ կապիտալը՝ 0,560 մլրդ ԱՄՆ դոլար

10. Ռուբեն Վարդանյան-45 տարեկան, զուտ կապիտալը՝ 0,50 մլրդ ԱՄՆ դոլար

Նշենք, որ ըստ Forbes-ի վարկանիշի՝ ներկայումս աշխարհում հազարից ավելի միլիարդատեր կա: Հետխորհրդային երկրներից միայն Ռուսաստանի Դաշնությունում կա 107 միլիարդատեր, Ուկրաինայում՝ տասը միլիարդատեր, Ղազախստանում՝ հինգ եւ Վրաստանում՝ մեկ միլիարդատեր: Վերջինս, ի դեպ, Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է, ում կարողությունը գնահատվում է 5,3 մլրդ ԱՄՆ դոլար:

 

 

Նույն շարքից