Բիզնես 

Ֆինանսների նախարարությունը հերթական անգամ տուգանել է «Սարգիս Կարոլինա» ընկերությանը. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սարգիս Կարոլինա» ընկերությունը, որը պատկանում է Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին, հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանը հերթական անգամ Հայաստան է ներմուծել 3554.25 կգ քաշով ալկոհոլային խմիչք և սահմանված ժամանակում այդպես էլ հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին։ Սակայն այդ հսկայական քաշով խմիչքի համար նա տուգանվել է ընդամենը 50.000 դրամի չափով։


Հիշեցնենք, որ նույն Եղիազարյանը հուլիս ամսին հայտարարագրել էր 2 հազար 784 շիշ՝ 0,5 լիտրանոց օղի։ Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությանը միավորված Պետեկամուտների կոմիտեն պարզել էր, որ հայտարարագիրը սխալ է եղել. փաստաթղթերում պետք է նշվեր 1 776 շիշ՝ 0,5 լիտրանոց, 540 շիշ՝ 0,7 լիտրանոց և 120 շիշ՝ 1 լիտրանոց օղի, որոնց մաքսային կետի վճարը կազմում էր 10 միլիոն  490 հազար դրամ։ Բայց դարձյալ «Սարգիս Կարոլինա» ընկերությունը տուգանվել է 50. 000 դրամով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից