Հայաստան 

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կլինեն

analitik.am

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը այսօր սկսել է քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:


Նախագծերի ընդունման արդյունքում կերաշխավորվի անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում, անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ առավել հուսալի, կանխատեսելի ու վստահելի դարձնելով Հայաստանի կողմից մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականությունը:



Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, կարեւորելով օրենսդրական առաջարկը, նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում մի շարք հարցադրումներ դեռեւս կճշգրտվեն եւ կհստակեցվեն մի շարք դրույթներ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:



Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի մարտի 4-ի արտահերթ նիստում: 

Նույն շարքից