Հայաստան 

Հունական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հույների ցեղասպանությունը դատապարտող ԱԺ հայտարարության համար

analitik.am

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակության անդամներ Ֆոտի Չիտլիդիսին, Վադիմ Անաստասիադիին, Սոֆյա Պրոկոպիդուին, Արկադի Խիտարովին, Աննա Խիտարովային, Էդուարդ Պոլատովին  և հույն հայտնի պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիադիսին:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

 

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին  և նախաձեռնության հեղինակներին՝ մարտի 24-ին միաձայն ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների  և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության համար:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով պատվիրակությանը, նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումն ինքնանպատակ չի եղել. ճանաչելով հույների  և ասորիների նկատմամբ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը՝ Հայաստանի խորհրդարանը դատապարտում է երբ ևէ իրականացված բոլոր ցեղասպանությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ քանի դեռ չեն ճանաչվել  և դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի բացառել դրանց կրկնության հնարավորությունը:

 

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  և հյուրերը կար ևորել են տարբեր ժամանակներում տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման  և պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը:

 

Զրուցակիցները կար ևորել են հայ  և հույն եղբայր ժողովուրդների միջ և կապերի ամրապնդումն ու ընդհանուր հարցերում համագործակցության սերտացումը:

 

Հյուրերը ԱԺ փոխնախագահին են փոխանցել հույն ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ հրատարակված գրքեր:

 

 

Նույն շարքից