Տնտեսություն 

Վարշավան ռուսական ապրանքային էմբարգոն գնահատել է 800 մլն եվրո

analitik.am

Պարենի արտադրողների լեհական դաշնությունը ապրանքների մատակարարաման ռուսական արգելքից հնարավոր կորուստները գնահատում է  800 մլն եվրո: Այդ մասին հայտարարել է դաշնության գլխավոր տնօրեն Անջեյ Գանտները:

Նրա խոսքով՝ ներկայումս գնահատվում են ռուսական պարենային էմբարգոյի ֆինանսական հետեւանքները:

 «Ռուսաստանի արգելքի տակ հայտնված ապրանքների տարեկան շրջանառությունը կազմում է  800 մլն եվրո: Այժմ կարելի է ասել, որքան կկորցնենք մենք, քանի որ նոր շուկաների որոնման գործընթացը շարունակվում է: Դա կարող է շարունակվել մեկից մինչեւ մի քանի ամիս, քանի որ անհրաժեշտ է սերտիֆիկատների ստանալ, աուդիտ անցկացնել եւ այլն», - նշել է Գանտերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նա չի բացառել, որ «վեց ամիս անց իրավիճակը կկայունանա»:

Դաշնության ղեկավարը նշել է, որ ռուսական էմբարգոյի հետեւանքով պարենի արտադրողների լիովին սննկացման մասին խնդիր դեռեւս չի ծագել:

Լեհաստանը տարեկան 20 մլրդ եվրոյի սննդամթերք է արտահանում տարբեր երկրներ:

Նույն շարքից