Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 26-ին կազմել է 409.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.35 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.90 դրամ (աճել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.07 դրամ (աճել է 0.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.34 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 256.68 դրամ, ոսկին՝ 16,820.86 դրամ, պլատինը՝ 18,648.14 դրամ:

Օգոստոսի 26-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 մլն  ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:

Նույն շարքից