Միջազգային 

Սահակաշվիլի. Ռուսաստանը վտանգավոր է սեփական քաղաքացիների եւ ողջ աշխարհի համար

analitik.am

Այսօրվա դրությամբ Ռուսաստանը ողջ աշխարհի համար վտանգավոր վայր է, որտեղ իշխում է վախի մթնոլորտը։ Այդ պատճառով ՌԴ ագրեսիային հակազդելու  համար Ուկրաինային զենք է անհրաժեշտ։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, փոխանցում է ՈՒՆՆ-ը։

Նրա խոսքով՝ ուկրաինացիները ժամանակին հրաժարվել են զենքից, որը կարող էր նրանց պաշտպանել։

«Ուկրաինացիները արդեն գնացել են զիջումների դեռեւս 1990-ական թթ, երբ ԱՄՆ ճնշման տակ հրաժարվեցին մի քանի հազար միջուկային մարտագլխիկներից, իսկ հիմա դրա փոխարեն նրանք խնդրում  են մի քանի հազար հակատանկային հրթիռ ռուսական ագրեսիային դիմակայելու համար։ Սա իրականում պատմության համար առանցքային պահ է»,- ընդգծել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ Ռուսաստանը ճնշում է ընդդիմադիրներին։

«Վախի  մթնոլորտը պատել է Ռուսաստանը։ Ընդդիմադիր գործիչների մեծ մասը կամ արտագաղթել է կամ բանտերում նստած։ Նրանք կամ Նավալնու նման ազատազրկման մեջ են կամ էլ Նեմցովի նման սպանված։ Դա ի՞նչ երկիր է։ Այն իրոք վտանգավոր վայր է սեփական քաղաքացիների եւ ողջ աշխարհի համար»,- ընդգծել  է նա։

Նույն շարքից