Միջազգային 

Բորիս Նեմցովի ուղեկցորդուհին ուկրաինական «Դնեպր-1» գումարտակի հրամանատարի սիրուհին է եղել

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննության ընթացքում ջրի երես են դուրս գալիս մի շարք հետաքրքրաշարժ փաստեր:

Սպանության օրը Նեմցովի հետ զբոսնող նրա ուղեկից մոդել Աննա Դուրիցկայան, այդպես էլ ոչ մի հետաքրքրական ցուցմունք չի ներկայացրել քննիչներին:

Սակայն «Կոմսոմոլսկոյե Պրավդա» թերթի հետաքննող լրագրողները պարզել են մի շարք ուշագրավ փաստեր:

 

Աննայի կոլեգաների տվյալներով, մոդելը պրոֆեսիոնալ հաջողությունների չի հասել ու լուսանկարներով չի զարդարել հեղինակավոր ամսագրերի շապիկը, փոխարենը գեղեցկուհին զգալի հաջողությունների է հասել տղամարդկանց շրջանում:

 

Մոդելի երկրապագուների շարքում է հայտնվել ուկրաինական «Դնեպր-1» կամավորական գումարտակի ու գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Բերեզան: Նման փաստի հանգամաքում առաջ է գալիս սպանության ուկրաինական հետքի առկայությունը, ինչի հավանականությունը կարող է ապացուցել միայն հետաքննությունը:

 

 

 

Նույն շարքից