Միջազգային 

ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայում քիմիական նյութերի մարտական կիրառումը դատապարտող բանաձև է ընդունել

analitik.am

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում մարտական գործողությունների ժամանակ քլորի օգտագործումը դատապարտող բանաձև է ընդունել:

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել Խորհրդի 14 անդամ, Վենեսուելան ձեռնպահ է մնացել: Փաստաթղթի հեղինակն է ԱՄՆ-ը:

Բանաձևը դատապարտում է ցանկացած քիմիական նյութի օգտագործումը Սիրիայում, այդ թվում` քլորի: Փաստաթղթի դրույթներին չհետևելու դեպքում Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել հետագա քայլերի քննարկումը, այդ թվում` պատժամիջոցների սահմանման և հնարավոր ռազմական գործողության` ըստ  ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի:

«Չկատարման դեպքում 2118-ի հաջորդ բանաձևում  միջոցներ սահմանել` համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի», - ասվում է բանաձևի վերջում:

2118 բանաձևի համաձայն` Սիրիան «չպետք է քիմիական զենք կիրառի, մշակի, արտադրի, այլ կերպ ձեռք բերի, կուտակի կամ պահի»: Քիմիական և թունավոր նյութերի` որպես զենք օգտագործման համար մեղավորները  «պետք է պատասխանատվության ենթարկվեն

Նույն շարքից