Միջազգային 

Ղազախստանի բնակչությունը նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Նազարբաեւին

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբայեւը պատմել է, որ երկրի բնակչությունից ստանում է հազարավոր խնդրանքներ նախագահական ընտրություններում առաջադրվելու կապակցությամբ:

 

Նազարբաեւը նշել է, որ այլ նպատակներ ունի եւ այլեւս չի ցանկանում զբաղեցնել նախագահի պաշտոնը:

Նազարբաեւը Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններ է հաայտարարել 2015թ.-ի ապրիլի 26-ին, միաժամանակ հայտնելով, որ նախօրոք կտեղեկացնի ընտրություններին իր մասնակցության մասին:

 

Հիշեցնոնք, որ Նազարբաեւը Ղազախստանը ղեկավարում է 1989թ.-ից:

Ղազախստանի սահմանադրությամբ երկրի նախագահը չի կարող առաջադրվել 2 անգամից ավել, սակայն, սահմանափակումը չի վերաբերվում առաջին նախագահին:

 

Նույն շարքից