Միջազգային 

Շվեդիան Ռուսաստանից սպասվող սպառնալիքը համարում է իրական

analitik.am

Ինչպես  հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանը կարող է իրական սպառնալիք հանդիսանալ Եվրոպայի անվտանգության համար, սակայն ԵՄ-ը պետք է շարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ:

 

Այդ մասին հայտնել է Շվեդիայի ԱԳ Նախարար Մարգոտ Բալստրեմը, նշելով, որ Ռուսաստանը, լինելով Եվրոպայի կարեւորագույն հարեւանը, կարող է դառնալ Շվեդիայի ու նրա հարեւանների կարեւոր գործընկերը, սակայն այժմ պատկերն այլ է՝ պայթունավտանգ, Ռուսաստանի ու արեւմուտքի միջեւ հարաբերությունները գնալով դառնում են անկանխատեսելի, ինչն ուկրաինական ճգնաժամի արդյունքն է:

 

Նրա խոսքերով, Ռուսաստանի նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հստակ քաղաքականություն՝ հիմք ընդունելով մինսկյան համաձայնագրերը ու չմոռանալ, որ կողմերին միավորում է բարեդրացիական հարաբերությունների հաստատումը:

 

 

Նույն շարքից