Միջազգային 

ՆԱՏՕ-ն Դոնբասի հակամարտության գոտուց զինատեխնիկայի դուրսբերման գործընթացը գնահատում է անբավարար

analitik.am

Հյուսիսատլանտյան դաշինքը Դոնբասի հակամարտության գոտուց ծանր զինատեխնիկայի դուրսբերման գործընթացը չի կարող հավաստել ու գնահատել դրական:

 

Այդ մասին ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, նշելով, որ հակամարտ երկու կողմերի ծանր զինատեխնիկայի դուրսբերման պրոցեսը աննկատ է  մնում, իսկ արեւելյան ուղղությամբ գործող ԵԱՀԿ դիտորդներին արգելում են  մուտք գործել հակամարտության գոտի:

Բրիդլավի խոսքերով առայժմ պարզ չէ այն հանգամանքը, թե արդյոք իրականում զինատեխնիկան հետ է քաշվում, թե ուղղակի տեղափոխվում է այլ հենակետեր:

 

Միաժամանակ Դոնեցկի ինքնահռչակ հըանրապետության ներկայացուցիչ Դենիս Պուշլինը հայտնել է, որ ուկրաինական ուժայինները շարունակել են Դոնեցկի գնդակոծությունը, մասնավորապես հրետակոծվել է քաղաքի օդանավակայանի տարածքը:

 

Նույն շարքից