Միջազգային 

Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել շարունակել պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ, միաժամանակ հայտարարելով, որ անհրաժեշտ է ուկրասինական ճգնաժամը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:

 

Վերջին 7 տարվա ընթացքում Ճապոնիայում Մերկելը լինում է առաջին անգամ:

Այցի ընթացքում Մերկելը հանդիպումներ կունենա ճապոնական կայսրի, վարչապետի ու կառավարության անդամների հետ, որում կքննարկվի ուկրաինական հակամարտության, երկկող հարաբերությունների, միջազգային ահաբեկչության ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարենփոխումների իրականացման հարցերը:

 

Այնուհետեւ կանցլերը հանդիպումներ կունենա Ճապոնիայի բիզնես-էլիտայի ու ընդդիմության ներկայացուցիչների հետ:

 

Նույն շարքից